Բակո Սահակյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ատլասի շնորհանդեսին 1 հոկտեմբերի 2009 - 22:35 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահԲակո Սահակյանըհոկտեմբերի 1-ին մասնակցելէԱրցախի պետական համալսարանում կազմակերպված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասի շնորհանդեսին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, շնորհանդեսի ժամանակ նախագահը կարեւորել է ատլասի նշանակությունը Հանրապետության համար, քանի որ այնտեղ ներկայացված են երկրի տարածքային ամբողջականությունը, քաղաքական, պատմական, տնտեսական, մշակութային եւ գիտակրթական բազմաթիվ տվյալներ: Բակո Սահակյանի խոսքով, ատլասն անմիջականորեն առնչվում է պետության անվտանգության հիմնախնդիրներին եւ պետք է ուղեցույց հանդիսանա բոլոր ձեռնարկումներում: Երկրի ղեկավարը բարձր է գնահատել խմբագրակազմի անդամների գործունեությունը եւ նրանց հանձնել պետական պարգեւներ: Միջոցառմանը մասնակցում էինԼՂՀԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |