Արդյո՞ք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման համար գոյություն ուներ այլընտրանքային ուղի 2 հոկտեմբերի 2009 - 00:02 AMT PanARMENIAN.Net - Կարծում եմ, որ Թուրքիայի հետ սահմանը բացելու միակ ելքը Արձանագրությունները չէին, քանի որ պետք է հիշել, որ Թուրքիան ստորագրել է 1958 թ. ծովային իրավունքի Ժնեւի կոնվենցիան, որը ամրապնդում է ներմայրցամաքային երկրների դեպի ծով ելքի իրավունքը: Այս մասին այսօրվա խորհրդարանական լսումներում ասել է ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:Նրա խոսքերով, ելնելով տվյալ կոնվենցիայի դրույթներից, Թուրքիան անընդհատ խախտել է իր վրա վերցրած պարտավորությունը, այսինքն տվյալ դեպքում չտրամադրեց Հայաստանին դեպի ծով ելք ունենալու իրավունքը: «Մենք կարող էինք հիմնական շեշտը դնել այդ փաստի վրա եւ այդ ճանապարհով հասնել սահմանների բացմանը` եւ ոչ թե Արձանագրությունների ստորագրությամբ, որոնցում կան թուրքական նախապայմաններ», - ամփոփեց Հովհաննիսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |