Հոկտեմբերի 6-7-ին Բելառուսում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ արտագնա նիստը` նվիրված պաշտպանության ու անվտանգության հարցերին 2 հոկտեմբերի 2009 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-7-ին Բելառուսում տեղի կունենա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստը` նվիրված պաշտպանության ու անվտանգության հարցերին: Նիստի գլխավոր թեման ռազմաքաղաքական իրավիճակի ուսումնասիրությունն է ՀԱՊԿ հավաքական անվտանգության Արեւելաեվրոպական տարածաշրջանում: Ինչպես ակնկալվում է, հանդես կգան Բելառուսի պաշտպանության նախարարը, ներքին գործերի նախարարը, անվտանգության կոմիտեի նախագահը, պետական սահմանապահ կոմիտեի նախագահն ու մաքսային կոմիտեի նախագահը: ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության գծով մշտական հանձնաժողովի անդամները կայցելեն նաեւ Ռազմական ակադեմիա, Գլխավոր շտաբ եւ Բելառուսի պաշտպանության նախարարության զորամասերից մեկը: Սա արդեն ՀԱՊԿ ԽՎ Մշտական հանձնաժողովի արդեն երրորդ արտագնա նիստն է: 2007-2008թթ. խորհրդարանականներն այցելել են համապատասխանաբար Կենտրոնական Ասիայի ու Կովկասի տարածաշրջաններում, հաղորդում է ՀՀ-ում ՀԱՊԿ տեղեկատվական կենտրոնի հայկական ներկայացուցչությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |