Ջիվան Գասպարյանը հողատարածք է ձեռք բերել դուդուկահարների դպրոցի համար, սակայն այն կառուցելու միջոցներ չունի 2 հոկտեմբերի 2009 - 17:25 AMT PanARMENIAN.Net - «Դուդուկ նվագող երաժիշտները Հայաստանում քիչ չեն, սակայն բարձրակարգ արտիստների պակաս է զգացվում: Նման երաժիշտներին հարկավոր է հատուկ դպրոցում դաստիարակել»,-հոկտեմբերի 2-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է հայ երաժիշտ Ջիվան Գասպարյանը: Երաժիշտը հողատարածք է ձեռք բերել Երեւանի Անգլիական այգում (270ք մ), որտեղ մտադիր է բացել «Ջիվան Գասպարյանի» դուդուկահարների դպրոցը: Սակայն այն կառուցելու միջոցներ չունի: «Սա շնորհակալ գործ է եւ անհրաժեշտ, ուստի ես դեռեւս հույս ունեմ ստանալ հայ գործարարների աջակցությունը»,-ասել է մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Ջ.Գասպարյանը մեծ ճանաչում ունեցող հայ երաժիշտ է: Նա ծնվել է 1928թ. Հայաստանի Սոլաղ գյուղում: Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: Նա դուդուկի հայտնի վարպետ է: Արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս ոսկե մեդալների` 1959, 1962, 1973, 1980թթ.: 2002թ. ստացել է WOMEX (World Music Expo)-ի «Երաժշտարվեստում ներդրած ավանդի համար» պարգեւը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |