Երեւանում բացվել է Ռուսալեզու ռադիոհեռարձակման II միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Երեւանում բացվել է Ռուսալեզու ռադիոհեռարձակման II միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է CITY FM (Հայաստան) ռադիոընկերության կողմից` ՀՀ Մշակույթի նախարարության եւ ԱՊՀ անդամ-երկրների համագործակցության Միջպետական մարդասիրական հիմնադրամի աջակցությամբ:



Փառատոնին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանըի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Վրաստանի ռադիոընկերությունների ներկայացուցիչները, որոնք լիովին կամ մասնակի ռուսերեն լեզվով են վարում հաղորդումները:



Փառատոնի նպատակն է` միջմշակութային փոխանակումը եւ մշակույթների երկխոսության զարգացումը ԱՊՀ երկրներում, մարդասիրական արժեքների տարածումը, միջպետական համագործակցության ամրապնդումը:

Փառատոնի շրջանակներում նախատեսված է տեղեկատվական եւ մեդիատեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ծրագրերի մշակումը եւ իրագործումը, համատեղ մարդասիրական միջտարածաշրջանային նշանակության ռադիոնախագծերի ստեղծումը` «Մեր բարեկամների մոտ» եւ «Բարեկամության բառարան»:

Փառատոնի հիմնական իրադարձություններից մեկը կլինի ռադիոհեռարձակողների մրցույթը եւ մրցանակների շնորհումը 6 անվանակարգով` «ԱՊՀ-ը երկրներում ռուսալեզու հեռարձակման զարգացման գործում ունեցած ներդրման համար», «Տեղեկատվական ծրագիր (տեղեկատվական-վերլուծական)», «Մշակութային ծրագիր», «Մասնագիտացված ծրագիր(կրթական, առողջապահական, տնտեսական, մանկական եւ այլն)», «Ռուսաց լեզվի մասին ծրագիր», «Եթերի ձեւավորում»:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---