Հայաստանը աշխարհի երկրների թվում օղու օգտագործման հարցում առաջատար դիրքերում է

PanARMENIAN.Net - Հայաստանը աշխարհի երկրների թվում գրավում է 2-3 տեղերը` մեկ մարդու հաշվով օղու օգտագործմամբ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում լրագրողներին է հայտարարել Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Միշա Ստեփանյանը: «Համաձայն պաշտոնական տվյալներին` Հայաստանում մեկ մարդու հաշվով օղու օգտագործման ծավալները կազմում են տարեկան 15 լիտր», ասաել է նա: Ստեփանյանի խոսքերով, հայ սպառողը, փաստորեն, ետ չի մնում ռուս սպառողից, որտեղ մեկ հոգու հաշվով այն կազմում է տարեկան 18 լիտր:



Ինչ վերաբերվում է գինու օգտագործմանը, ապա, պատգամավորի խոսքերով Հայաստանը բավականին ետ է մնում Եվրոպայից, որտեղ մեկ մարդու հաշվով տարեկան օգտագործվում է 50 լիտր գինի: «Մեզ մոտ տարեկան խմում են ընդամենը 1 լիտր, իսկ Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմում է տարեկան 10 լիտր», - ավելացրել է Ստեփանյանը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---