Հայաստանը կկարողանա կարտոֆիլ արտահանել հայ-թուրքական սահմանի բացման դեպքում 2 հոկտեմբերի 2009 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Եթե հաջողվի բացել սահմանը, Հայաստանը կկարողանա Թուրքիա կարտոֆիլ արտահանել: Այսպիսի կարծիք, ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր Միշա Ստեփանյանը: Նա ասել է, որ 2008թ. չհաջողվեց իրացնել շուրջ 100.000 տոննա կարտոֆիլ, եւ ավելացրեց, որ սահմանի բացման դեպքում, նույնիսկ այդ քանակը չի լինի բավարար: «Փակ սահմանների պայմաններում, Հայաստանը ստիպված է Վրաստանի տարածքով արտահանել ապրանքը, որը վարում է կոշտ մաքսային քաղաքականություն», - ավելացրել է պատգամավորը:Ստեփանյանը նաեւ նշել է, որ ներկայումս անհրաժեշտ է փոխել մշակաբույսերի աճեցման կազմվածքը, մասնավորապես` աճեցնել այնպիսի կարտոֆիլի բերք, որը հնարավոր կլինի իրացնել: Նրա խոսքերով այդ ուղղությամբ Հայաստանի մարզերում Գյուղատնտեսության նախարարությունը աշխատանքներ է տանում այս կամ այն մշակաբույսերի օպտիմալացման ծավալների վերաբերյալ: ՀՀ ԱԺ պատգամավորը հայտնել է, որ կան ընկերություններ, որոնք պատրաստ են մթերել կարտոֆիլի բերքի շուրջ 70-80%-ը, նաեւ աշխատանքներ են տարվում կարտոֆիլի արտահանման վերաբերյալ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |