Կառավարող կոալիցիան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Կոալիցիայի մեջ մտնող կուսակցությունները` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» եւ «Օրինաց երկիրը» հանդես եկան հայտարարությամբ ներկայիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ այդ գործընթացի առկայությունը չի նշանակում պատմական անցյալի մոռացություն եւ չի դնում հարցականի տակ Հայոց ցեղասպանության փաստը:



Հայտարարությունում նշվում է, որ նախաստորագրված Արձանագրությունները արտացոլում են Հայաստանի դիրքորոշումը` կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները առանց նախապայմանների: «Արձանագրությունների իրագործումը ստեղծում է նոր հնարավորություններ հայ ժողովրդի նպատակների եւ ցանկությունների իրականացման համար: Մենք կոչ ենք անում բոլոր ՀՀ քաղաքացիներին, հասարակական-քաղաքական կազմակերպություններին եւ Սփյուռքի հայությանը ստեղծել անհրաժեշտ պայմաններ այդ գործընթացի հաջող ավարտի համար», ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
---