Ֆաթիհ Թերիմը հրապարակել է Թուրքիայի հավաքականի կազմը ԱԱ-2010 նախընտրական փուլի հանդիպումների համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը հրապարակեց թիմի կազմը, որը կնախապատրաստվի Բելգիայի (հոկտեմբերի 10-ին) եւ Հայաստանի (հոկտեմբերի 14-ին) հավաքականների հետ 2010թ. Աշխարհի գավաթի ընտրական հանդիպումներին:



Նշենք, որ թուրքական հավաքականը գրեթե կորցրել էր ԱԱ եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու հույսը, քանի որ մերձակա մրցակիցը` Բոսնիայի հավաքականը, նրանից առաջ է ընդամենը չորս միավորով, իսկ հոկտեմբերի 10-ին բոսնիացիները հանդիպում կունենան Էստոնիայի հավաքականի հետ, իսկ այդ հանդիպմանը նրանք ֆավորիտ են լինելու:



Թուրքիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Բուրսա քաղաքում` «Աթաթուրքի» անվան մարզադաշտում եւ կմեկնարկի երեւանյան ժամանակով ժամը 23:00-ին:



Թուրքիայի հավաքականի կազմը`



Դարպասապահներ



Սինան Բոլատ («Ստանդարդ», Բելգիա)

Վոլկան Դեմիրել («Ֆեներբախչե»)

Ռուշտու Ռեջբեր («Բեշիկթաշ»)



Պաշտպաններ



Գյոքհան Գյոնուլ («Ֆեներբախչե»)

Սաբրի Սարիօղլու («Գալաթասարայ»)

Սերվետ Չեթին («Գալաթասարայ»)

Ջեյհուն Գյուլսելամ («Տրաբզոնսպոր»)

Իբրահիմ Կաշ («Բեշիկթաշ»)

Օնդեր Թուրաջի («Ֆեներբախչե»)

Հաքան Բալթա («Գալաթասարայ»)

Իսմաիլ Կոյբասի («Բեշիկթաշ»)



Կիսապաշտպաններ



Համիթ Ալթինթոփ («Բավարիա», Գերմանիա)

Կազիմ Կազիմ («Ֆեներբախչե»)

Այհան Աքման («Գալաթասարայ»)

Էմրե Բելոզօղլու («Ֆեներբախչե»)

Ջեյհուն Էրիշ («Անկարագյուջու»)

Նուրի Շահին («Բորուսիա» Դ.)

Յուսուֆ Շիմշեկ («Բեշիկթաշ»)

Թունջայ Շանլի («Սթոուք», Անգլիա)

Արդա Թուրան («Գալաթասարայ»)



Հարձակվողներ



Հալիլ Ալթինթոփ («Շալկե-04», Գերմանիա)

Նիհատ Կահվեջի («Բեշիկթաշ»)

Սեմիհ Շենթուրք («Ֆեներբախչե»)

Գյոքհան Ունալ («Տրաբզոնսպոր»)

Սերջան Յլդիրիմ («Բուրսասպոր»)
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---