Գազաէներգետիկ նախագծերի մեջ ՀայՌուսգազարդն արդեն ներդրել է 26.8 մլրդ դրամ 3 հոկտեմբերի 2009 - 15:40 AMT PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հետեւողականորեն շարունակում է ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող գազաէներգետիկ ծրագրերի իրականացումը, մասնավորապես «Իրան-Հայաստան» գազատարի գործարկմամբ պայմանավորված գազափոխադրման համակարգի ընդլայնման եւ «Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ» համալիրի արդիականացման եւ շինարարության ավարտի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում այս ծրագրերի ուղղությամբ իրականացված ներդրումները կազմել են շուրջ 26.8 մրդ դրամ: 2006թ.-ից մինչեւ ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ գազաէներգետիկ ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված ընդհանուր ներդրումները կազմում են 541.1 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, Գազային համալիրի վերականգնման եւ զարգացման ծրագրի իրականացման համար 2009թ. առաջին 9 ամիսների ընթացքում ընկերության կողմից ներդրումները կազմել են շուրջ 10.3 մլրդ դրամ: Ներդրումային ծրագրերը ֆինանսավորվում են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցների ներգրավման հարցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական եւ արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |