«Միացում» շարժումը կազմակերպում է Հայ-թուրքական արձանագրությունների խորհրդանշական այրում 3 հոկտեմբերի 2009 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Արձանագրությունների վավերացումը կանխելու նպատակով «Միացում» ազգային նախաձեռնությունը կազմակերպում է «Արձանագրությունների» խորհրդանշական այրում, ինչպես նաեւ ստորագրահավաք:Նախաձեռնության անդամները եւ համակիրները հոկտեմբերի 6-ին, ժամը 17:30-ին Մերգելյանի ինստիտուտի մոտից երթով այցելելու են Հայոց Եղեռնի հուշակոթող, որտեղ տեղի կունենա «Արձանագրությունների» խորհրդանշական այրումը: Հոկտեմբերի 7-ից Երեւանի բոլոր համայնքներում, յուրաքանչյուր օրը մեկ համայնքում, կսկսվի ստորագրահավաքի գործընթաց, որի ընթացքում մասնակցին հնարավորություն կտրվի նաեւ իրականացնել «Արձանագրությունների» խորհրդանշական այրում, PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել «Միացում» ազգային նախաձեռնությունում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |