Հայաստանում կանխվել է զենքի ապօրինի ներկրում 3 հոկտեմբերի 2009 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ նախաբացթողումային հսկողության վարչությունների աշխատակիցները մեծ քանակի չհայտարարագրված ապրանք են հայտնաբերել «Ձյունիկ-սառնարան» մաքսային պահեստում, հաղորդում է կոմիտեի մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, պահեստում հայտնաբերվել են «Վալտեր» տեսակի ատրճանակ, տարբեր տեսակի ոգելից խմիչքներ, թանկարժեք բիժուտերիա, ձեռքի ժամացույցներ եւ գեղանկարներ: Ըստ ՀՀ Մաքսային օրենսգրքի 47 հոդվածի, զենքն ու զինամթերքը համավրում են սահմանափակ շրջանառություն ունեցող օբյեկտներ եւ դրանց ներմուծումն անկախ քանակից համարվում է մաքսանենգություն, եթե բացակայում է համապատասխան թույլտվությունը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է ԱՄՆ-ից Նարինե Կարասերեֆյանի անունով ուղարկված 4,5 տոննա քաշով ուղեբեռի մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |