Եղեգնաձորում ապօրինի գործող խաղասրահ են հայտնաբերել

PanARMENIAN.Net - ԵղեգնաձորիՏարածքային հարկային տեսչության եւՕպերատիվ հետախուզության վարչությանՎայոց Ձորի բաժնի աշխատակիցները Վայք-Գորիս մայրուղուՋերմուկիխաչմերուկ1 հասցեում հայտնաբերել են առանցպետական գրանցման եւ համապատասխանլիցենզիայիգործող խաղասրահ, որտեղ տեղակայված է եղել 16 խաղային ապարատ` 14-ը դահլիճում, երկուսը` առանձնասենյակում, հաղորդում է բաժնի մամլո ծառայությունը:



Հաղորդագրության համաձայն, խաղասրահի միջոցով ապօրինի գործունեություն է ծավալել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի բնակիչ Արման Մինասյանը:



Ապօրինի գործունեության համար ՏՀՏ-ի աշխատակիցների կողմից հարուցվել է վարչական վարույթ եւ առաջադրվել 25մլն դրամի տուգանք, որը կազմում է խաղատան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի հնգապատիկը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---