HIGH FEST փառատոնը բացվեց «Կրեդո» բուլղարական թատրոնի «Շինել» ներկայացումով 3 հոկտեմբերի 2009 - 18:39 AMT PanARMENIAN.Net - HIGH FEST փառատոնը մեկնարկեց հոկտեմբերի 1-ին` «Կրեդո» բուլղարական թատրոնի Գոգոլի «Շինել» համանուն ստեղծագործության ներկայացմամբ: Հոկտեմբերի 3-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկական թատրոնում` HIGH FEST 7-րդ Միջազգային թատերական փառատոնի շրջանակներում, տեղի ունեցավ «Կրեդո» բուլղարական թատերախմբի մամլո ասուլիսը:«Կրեդո» թատրոնը հիմնվել է Սոֆիայում (Բուլղարիա) 1992 թ-ին: Արդեն 18 տարի է, որ թատերախումբը աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս «Շինել» ներկայացումով: Ներկայացումը կատարվել է աշխարհի 9-ը լեզուներով` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, հունարեն, սերբերեն, բուլղարերեն, ռուսերեն, ճապոներեն: «Մեզ շատ մոտ է է Գոգոլի ոճը` չէ, որ այն աբսուրդային է», - հայտարարել է «Կրեդո» թատրոնի տնօրեն Նինա Դմիտրովան: HIGH FEST թատերական փառատոնը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 1-8-ը` ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնին կմասնակցի 33 թատրոն` 22 երկրներից: Այդ թվում նաեւ Անգլիայից, Կանադայից, Իսլանդիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Իրանից, Ղազախստանից, Սլովենիայից: Փառատոնի շրջանակներում Երեւանի 16 թատերական բեմերի վրա կցուցադրվի 50 ներկայացում: HIGH FEST փառատոնը անցկացվում է Երեւանում 2001 թ-ից ի վեր եւ արդեն փառքի է արժանացել ողջ հետխորհրդային տարածքում` որպես հեղինակավոր փառատոններից մեկը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |