Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում չի կարելի դանդաղել 3 հոկտեմբերի 2009 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք հնարավորություն ունեինք քննարկման առարկա դարձնել մի հարց, որը հուզում է ողջ ազգին` հայ-թուրքական հարաբերությունները: այդ մասին հայտնել է Իսպանիայի հայ համայնքի ղեկավար Գասպար Պետրոսյանը` մեկնաբանելով Փարիզում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրոպայի հայկական համայնքների ղեկավարների հետ: Նրա կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունները այսօր մտել են մի փուլ, երբ երկու կողմերի քաղաքական ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել զբաղվելու այս հարցով: Սա կնճռոտ հարց է, բայց մենք պետք է հասկանանք, որ մենք դատապարտված ենք ապրել մեր հարեւանների` թուրքերի հետ, ուզենք, թե չուզենք` մենք պետք է դասավորենք մեր հարաբերությունները քաղաքակիրթ աշխարհի կանոններով: Տարածաշրջանում իրենց շահերն ունեցող գերտերությունները երկար ժամանակ չեն կարող հանդուրժել իրերի այս դրությունը, վաղ թե ուշ կարող են պարտադրել այն պայմանները, որոնք մեզ համար կարող են արդեն ընդունելի չլինել: Այս հարցում պետք է նախահարձակ լինել»,- ասել է Իսպանիայի հայ համայնքի ղեկավարը:Իսպանահայ գաղութը ձեւավորվել է անցյալ դարի 80-ական, 90-ական թվականներին: Այսօր Իսպանիայում բնակվում է շուրջ 50 հազար ՀՀ քաղաքացի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |