Երեւանում տեղի ունեցավ «ReAnimania» Միջազգային անիմացիոն կինոփառատոնի բացումը 3 հոկտեմբերի 2009 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին Երեւանում բացվել է «ReAnimania» Միջազգային անիմացիոն կինոփառատոնը, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 6-ը:«ReAnimania» փառատոնի նպատակն է` նպաստել անիմացիոն արվեստի զարգացմանը, դաստիարակել համաշխարհային մակարդակի նկարիչ-անիմատորների նոր սերունդ եւ աշխարհի ասպարեզում ցուցադրել հայ անիմատորների աշխատանքները, նաեւ ներկայացնել հայ հանդիսատեսին ողջ աշխարհի լավագույն անիմացիոն նմուշները: Փառատոնին կմասնակցեն ավելի քան 31 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ` Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Իրանից, Ուկրաինայից, Մալիից եւ այլն: Փառատոնը նվիրված է 3D անիմացիայի հիմնադիր` Ալեքսանդր Շիրինյանի հիշատակին: Փառատոնը կանցկացվի ամեն տարի: Փառատոնի կազմակերպմանը աջակցեցին Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազիլիայի եւ Գերմանիայի դեսպանատները: «ReAnimania»-յի գլխավոր հովանավորն է` VivaCell-MTS ընկերությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |