Ալեն Թերզյան. Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը ժողովրդավարությանվառ օրինակ է 3 հոկտեմբերի 2009 - 19:24 AMT PanARMENIAN.Net - «Սերժ Սարգսյանի քայլը երկխոսության, ժողովրդական վարվելակերպի հզոր օրինակ է»,- հայտնել է Ֆրանսիայի կինոպրոդյուսերների միության նախագահ Ալեն Թերզյանը: Նա հայտնել է, որ շատ քաղաքական ղեկավարներ է ճանաչում, ովքեր հաշվի չեն նստում որոշում ընդունելիս եւ չեն բացատրում ընդունված որոշումը: «Ես շատ երախտապարտ եմ Հայաստանի Հանրապետության նախագահին, որ նա ժամանել է այստեղ եւ այլ քաղաքներ, որտեղ կա Հայկական սփյուռք, որ նա մեզ ընդառաջ է գնացել: Սա օրինակելի, համարձակ եւ շատ հազվադեպ քայլ է: Նա մեզ բացատրեց իր տեսակետը, իր քաղաքականությունը, հարցերը, որոնց ուղղությամբ աշխատել է: Ես տարբեր կարծիքներ եմ լսում` «կողմ», «դեմ»... եւ պետք է ասեմ, որ շատ հեշտ է այստեղի (Սփյուռքի) հայերին կասկածամիտ արտահայտություններ անել: Ես չեմ ընդունում կասկածամտությունը, այն չի ապահովում պատմության առաջընթացը»,- ասել է Ֆրանսիայի կինոպրոդյուսերների միության նախագահը:Նա առանձնահատուկ նշանակություն է տվել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը: «Պետք էհաստատել դիվանագիտական հարաբերություններ, քանի որ փակ սահմանը կաթվածահար է անում պետության տնտեսությունը, դա այլ պետության հնարավորություններ է տալիս ավելի արագ զարգանալ»,- ասել է Ալեն Թերզյանը: Մեկնաբանելով շատ փորձագետների կարծիքն այն մասին, որ հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը կարող է կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանությունը, Թերզյանն ասել է, որ լիովին հավատում է նախագահ Սերժ Սարգսյանին: «ՆախագահՍարգսյանը մեզպարզ ասաց. «Որեւէ մեկը չի բանակցում Ցեղասպանության թեմայի շուրջ»: Դա պատմության սարսափելի էջ է, որի մասին գիտե ամբողջ աշխարհը, եւ մի օր Հայոց Ցեղասպանությունը կընդունվի Թուրքիայի կողմից, իսկ այս երկխոսությունը ճանաչման գործում զգալի խթան կհանդիսանա»,- նշել է Ալեն Թերզյանը: Թերզյանի կարծիքով, ղարաբաղյան հարցում Հայաստանի նախագահընույնպես ոչինչ չի զիջի: «Այստեղ ես նույնպես լիովին հավատում եմ նախագահին»,- նշել է Թերզյանը: «Ես ցանկանում եմ, որ լինի առաջընթաց, որ Հայաստանըդառնա տարածաշրջանի կարեւոր (շարժիչ) դերակատարը` Վրաստանի, Ղարաբաղի, Իրանի եւ Թուրքիայի միջեւ»,- ասել է Թերզյանը` ավելացնելով, որ հայ ժողովուրդը պետք է օժանդակի ՀՀ նախագահին նրա նախաձեռնություններում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |