Արքեպիսկոպոս Զաքարյան. Սփյուռքը դեմ չէ սահմանի բացմանը եւ Անկարայի հետ հարաբերությունների հաստատմանը 3 հոկտեմբերի 2009 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Որպես Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներ հայկական Սփյուռքի ներկայացուցիչները շատ զգայույն են հայ-թուրքական հարաբերությունների հարցում եւ նրանց կարելի է հասկանալ: Այդ մասին հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը: Նորվան արքեպիսկոպոս Զաքարյան` «Սփյուռքի մեր ժողովուրդն այդ փաստաթուղթը կարդալով` բավական տարաբնույթ մեկնաբանություններ է անում եւ նրանց կարելի է հասկանալ: Եվ այս համատեքստում նախագահի այցը շատ արժեքավոր է, քանի որ մենք հնարավորություն ունեցանք լսել Հայաստանի նախագահի պարզաբանումները»,-ասել է արքեպիսկոպոսը: Նա կարեւորել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Ըստ նրա, Սփյուռքը դեմ չէ սահմանի բացմանը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը: «Մենք ուղղակի ցանկանում ենք, որպեսզի այդ հարցերը չվնասեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Սա է մեր մտավախությունը, եւ եթե Արձանագրություններն մի փոքր այլ կերպ ձեւակերպված լինեին, նման մտավախություններ, հավանաբար, չէին լինի»,-ասել է ՀԱԵ Ֆրանսիայի թեմի առաջնորդը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |