Լիսաբոնյան համաձայնության համար քվեարկել է իռլանդացիների 67% 4 հոկտեմբերի 2009 - 00:01 AMT PanARMENIAN.Net - Իռլանդիան վավերացրել է Եվրախորհրդի ղեկավարող կառույցների բարեփոխումների Լիսաբոնյան համաձայնագիրը: Երկրորդ հանրաքվեին այդ բարեփոխումներին հավանություն էին տվել ավելի քան 67% ընտրող: Այդպիսին են նախնական պաշտոնական տվյալները:Եվրամիության առաջնորդները ողջունեցին քվեարկության արդյունքները: Եվրահանձնաժողովի ղեկավար Մանուել Բարոզու անվանել է հանրաքվեի օրը «Մեծ օր Իռլանդիայի եւ Եվրոպայի համար»: Քվեի արդյունքներով իր բավարարվածությունը հայտնեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը եւ այլ առաջնորդներ: Նախորդ տարի իռլանդացի ընտրողները մերժեցին հանրաքվեին այդ համաձայնագիրը, սակայն, ստանալով Եվրախորհրդից մի շարք երաշխիքներ` Իռլանդիան կազմակերպեց երկրորդ քվեարկությունը: Ներկա պահին Լիսաբոնյան համաձայնությունը վավերացնելու համար անհրաժեշտ է, որ այն ստորագրեն Լեհաստանի, Չեխիայի նախագահները, հաղորդում է Ազատության ռադիոկայանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |