Ռոբերտ Մենենդեզ. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական հանձնաժողովի ստեղծման գաղափարը` լիակատար անհեթեթություն է 4 հոկտեմբերի 2009 - 20:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի Արտաքին հարաբերությունների սենատի կոմիտեի անդամ, Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից, սենատոր Ռոբերտ Մենենդեզը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական հանձնաժողովի ստեղծման գաղափարն անվանել է «լիակատար անհեթեթություն»: Նրա խոսքերով, Հայաստանը չպետք է ենթարկվի ճնշման, որը չի համապատասխանում նրա պատմական շահերին եւ ԱՄՆ-ի երկարաժամկետ ազգային շահերին: Ավելին, Արձանագրություններում նախատեսված այդ հանձնաժողովի ստեղծումը Մենենդեզը համարում է «վիրավորական հայ ժողովրդի եւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար»:«Դա վիրավորում է նաեւ այն գիտնականներին, որոնք խոսում են այս հարցի շուրջ»,- հայտարարել է սենատորը: Նա մի անգամ եւս ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը: «Հայոց ցեղասպանությունը` անհերքելի փաստ է: Եկել է ժամանակը, որ Թուրքիան ճանաչի այդ փաստը, որպեսզի նաեւ աշխարհը ճանաչի այդ փաստը», - ընդգծել է Ռոբերտ Մենենդեզը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |