Հայկ Դեմոյան. Արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախապայմաններ չկան

PanARMENIAN.Net - Անկարան Հայաստանից շատ պետք է շահագրգռված լինի նրանում, որ Արձանագրություններում ամրագրվի ազգերի ինքնորոշման սկզբունքը: Այս մասին, Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Շատերը քննադատում են Արձանագրությունները, ասելով, որ նրանց մեջ խոսվում է տարածքային ամբողջականության սկզբունքի մասին եւ ոչ մի բան չի ասվում ազգերի ինքնորոշման մասին: Դրանում փաստաթղթում մարդիկ տեսնում են նախապայմաններ, որոնք կապված են Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հետ: Սակայն ինձ թվում է, որ Արձանագրություններում չկան այդ նախապայմանները», - նշել է Դեմոյանը: Նրա խոսքերով, եթե Արձանագրություններում հստակ նշվեր, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի ամբողջականությունը, ապա այդ դեպքում հնարավոր կլիներ ասել, որ այդ փաստաթղթերը վտանգ են ներկայացնում Հայաստանի անվտանգության համար:



Նա հիշեցրել է, որ Թուրքիայի համար այսօր կարեւորագույն հարցերից մեկը հանդիսանում է Կիպրոսի խնդիրը: Թուրքական դիվանագիտությունը գործադրում է մեծ ջանքեր կիպրոսցի թուրքերի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---