Ուկրաինայում կայացել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական երեկո

PanARMENIAN.Net - Ուկրաինայում կայացել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, ինչպես նաեւ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի էկրանավորման 45-ամյակին նվիրված ստեղծագործական երեկոն:



Ինչպես հաղորդում է Aalitika.at.ua-ը, միջոցառման կազմակերպողը «ԱՕՔՍ» հայկական մշակութային ընկերակցությունն է:



Միջոցառմանը մասնակցում էր Փարաջանովի այրին` Սվետլանա Շչերբատյուկը, հայտնի կինռեժիսոր Ռոման Բալայանը, կիեւվյան նկարիչ Բորիզ Եղիազարյանը, Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Թամարա Ավետիսյանը եւ այլ հասարակական գործիչներ:



Ստեղծագործական երեկոյի շրջանակներում կազմակերպվեց Ուկրաինայի զանազան մարզերից ու քաղաքներից մասնակցող երիտասարդ հայ եւ ուկրաինացի նկարիչների կտավների ցուցահանդես-շնորհանդեսը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---