Երեւանում կքննարկեն սպառման ենթակառուցվածքի ձեւավորման խնդիրները 5 հոկտեմբերի 2009 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Երեւանում տեղի կունենա սեմինար` «Պահանջարկահեն որակյալ ենթակառուցվածքների զարգացումը Հայաստանում», հաղորդում է Քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC):Սեմինարի հիմնական նպատակն լսարանի շրջանում ձեւավորել ամբողջական պատկերացում անհրաժեշտ բարեփոխումների մասին վերոհիշյալ համաձայնագրի կիրառման նպատակով: Սեմինարը կանդրադառնա Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող որակյալ ենթակառույցների ստեղծման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ ապրանքների հավատարմագրմանը, ստանդարտացմանը, չափագիտական եւ տեխնիկական համապատասխանեցումներին: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ազատ առեւտրի համաձայնությունը նախատեսում է հայկական ապրանքների ազատ մուտք դեպի եվրոպական շուկա, ենթադրում է դրանց համապատասխանեցումը որոշակի չափանիշների` ապահովելու ապրանքների որակն ու անվտանգությունը: Սեմինարի կազմակերպիչներն են` AEPLAC-ը, ՀՀ տնտեսության նախարարությունը Եվրախորհրդի խորհրդատվական խմբի եւ Գերմանիայի չափագիտական ինստիտուտի հետ համատեղ: Սեմինարին կմասնակցեն պետական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ փորձարկման լաբորատորիաներից, կազմակերպություններից, առեւտրական պալատներից նաեւ միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |