Հայաստանը կմասնակցի Ընտանի կենդանիների բարեկեցության միջազգային համաժողովին

PanARMENIAN.Net - 1996թ.-ից ի վեր Կենդանիների միջազգային պաշտպանության օրը, Եվրոպայի քաղաքներում կազմակերպվում է Ընտանի Կենդանիների Բարեկեցության Միջազգային Համաժողով (ԸԿԲՄՀ), որին մասնակցում են կենդանիների բարեկեցության խնդիրներով զբաղվող խոշորագույն միջազգային կազմակերպությունները եւ այս ոլորտում աշխատող ազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ շուրջ 50 երկրներից:



Համաժողովն իր տեսակի մեջ առաջատարն է: Յուրաքանչյուր տարի այն տեղի է ունենում եվրոպական տարբեր քաղաքներում եւ ստեղծում է հենահարթակ, որտեղ տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունները միասին աշխատում են, իրականացնում գիտելիքի ու փորձի փոխանակում, հաստատում միջազգային եւ տարածաշրջանային համագործակցություն:



11-րդՀամաժողովի կարեւորագույն շեշտադրումը կենդանիների բարեկեցությանն առնչվող խնդիրների ընկալումն է, կենդանիների բազմացման վերահսկողությունն ու ստերջացումը:



Թեմաները ներառում են հանրային առողջապահության եւ անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ կրթական ծրագրերի, քարոզչության եւ օրենսդրական գործընթացների իրականացում:



Հայաստանը Եվրոպայի խորհրդիերկրներիցմիակն է, որ երբեւէ չի մասնակցել Համաժողովին: Այս տարի Հայաստանին մասնակցության հնարավորություն է ընձեռվել:



Հաշվի առնելով Հայաստանումթափառողշներիհիմնախնդրի սրությունը եւ մինչ օրսխնդրի լուծմանն ուղղված գործողությունների ապարդյունավետությունը` կենդանիների պաշտպանության մի շարք միջազգային կազմակերպություններ իրենց համագործակցությունն են առաջարկել Երեւանի քաղաքապետարանին թափառող շների վերահսկման համալիր ծրագրի կազմման եւ իրագործման գործում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---