Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցությունը Համաշխարհային խորհուրդ է ստեղծել 5 հոկտեմբերի 2009 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին Երեւանում տեղի ունեցավ Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության միացյալ ֆորումը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության անդամ Հակոբ Ավետիքյանը: Նրա խոսքով, ֆորումի ընթացքում որոշվեց կուսակցության Համաշխարհային խորհուրդ ստեղծել: «Քանի որ մեր կուսակցական կազմակերպությունների ցանցը տարածված է աշխարհով մեկ, մենք որոշեցինք Համաշխարհային խորհուրդ ստեղծել, որը կհամակարգի կուսակցության աշխատանքը զանազան համայնքներում»,- հայտնել է Հակոբ Ավետիքյանը` ավելացնելով, որ խորհուրդը ներկայացնելու է նաեւ Սփյուռքի շահրը: Նա նաեւ նշել է, որ ֆորումին ներկա էր կուսակցության մոտ 55 ներկայացուցիչ աշխարհի զանազան երկրներից: «Մենք որոշեցինք, որ Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության Համաշխարհային խորհրդի կենտրոնական գրասենյակը գտնվելու է Երեւանում»,- նշել է Հակոբ Ավետիքյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |