Հայաստանի վարչապետը գոհ է հայ-ֆրանսիական հարաբերությունների դինամիկ զարգացումից 5 հոկտեմբերի 2009 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստան Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ՛ Ազյուրի (ՊԱԿԱ) շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Միշել Վոզելիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:Ողջունելով հյուրերին եւ գոհունակություն հայտնելով հայ- ֆրանսիական հարաբերություների դինամիկ զարգացման վերաբերյալ` գործադիրի ղեկավարը խոսել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրերի, ու այդ համատեքստում երկկողմ նախագծերի իրականացման հնարավորությունների մասին: Զրուցակիցները անդրադարձելեն ՀՀ Լոռուեւ Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ՛ Ազյուրի մարզերի միջեւ համագործակցության զարգացմանը եւ այդ համատեքստում կարեւորել են կրթության եւ գիտության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես` միկրոէլեկտրոնիկայի եւ հեռահաղորդակցության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները: Հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը կաջակցի Լոռու մարզում ծրագրերի իրականացմանը եւ հույս հայտնել, որ իրականացվող նախագծերը համահունչ կլինեն կառավարության երկարաժամկետ ծրագրերին եւ գերակա ուղղություններին, որոնց նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքների համաչափ զարգացումն է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |