Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները զոհաբերվում են ԵԽԽՎ քաղաքական շահերին 5 հոկտեմբերի 2009 - 18:48 AMT PanARMENIAN.Net - «ԵԽԽՎ չորրորդ նիստում քննարկվում էին ոչ թե Հայաստանի ժողովրդավարացման, այլ բնապահպանական խնդիրներ ու վրացա-ռուսական պատերազմին վերաբերող հարցեր»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:Փոստանջյանի խոսքով, ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովի նիստի ավարտին շոշափվեց Հայաստանին առնչվող մի հարց եւ որոշակի առաջընթաց նշվեց ժողովրդավարացման գործընթացում: «Կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պատճառով ԵԽԽՎ-ն իր օրակարգի մեջ չէր ներառել Հայաստանի ժողովրդավարացման խնդիրները»,- ընդգծել է «Ժառանգությունից» պատգամավորը: Նա նաեւ հաղորդել է, որ ի սկզբանե նախատեսված էր քննարկման առարկա դարձնել Թուրքիայի ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին խնդիրների քննարկումը, ինչը նույնպես վերոհիշյալ պատճառով ժամանակավորապես դուրս է հանվել օրակարգից: «Այն, որ նիստի սկզբում ԵԽԽՎ-ն ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, իսկ ՀՀ եւ Թուրքիայի խնդիրները չէին ներգրավվել օրակարգում, նշանակում է, որ ԵԽԽՎ-ն ղեկավարվում է ոչ թե ժողովրդավարության կամ մարդու իրավունքների սկզբունքներով, այլ սեփական քաղաքական շահերով»,- նշել է Զարուհի Փոստանջյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |