Հայաստանն այլեւս չպետք է մեկուսացված երկիր լինի 5 հոկտեմբերի 2009 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի հանդիպումը հայկական համայնքների ներկայացուցիչների հետ շատ կարեւոր է: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ում Հայ Առաքելական Եկեղեցու Արեւելյան թեմի ղեկավար, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի վարչության անդամ Վիգեն Այկազյանը` մեկնաբանելով Լոս-Անջելեսում Սերժ Սարգսյանի հանդիպումը հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Նա նաեւ նշել է, որ օժանդակում է իշխանությունների դիրքորոշումը հայ-թուրքական սահմանի բացման հարցում: «Անկախ ամեն ինչից, ես կարծում եմ, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի, Հայաստանն այլեւս չպետք է մեկուսացված երկիր լինի»,- ասել է արքեպիսկոպոս Այկազյանը:Ընդ որում նա նշել է, որ հայ-թուրքական Արձանագրությունների որոշ կետեր պարզաբանումների կարիք ունեն` առանձնացնելով պատմական հարցերի վերաբերյալ ենթահանձնաժողովի ստեղծումը: Նա նաեւ նկատել է, որ հենց Հայոց ցեղասպանությունն է Սփյուռքի հիմքը, եւ այդ հիմքն անհնար է ոչնչացնել մարդկանց գիտակցության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |