Օսկար Թաթոսյան. Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ անհանգստությունը չափազանցված է

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ շատ կարեւոր նշանակություն ունեցավ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Հայ Առաքելական եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդ Օսկար Թաթոսյանը, մեկնաբանելով Լոս Անջելեսում կայացած ՀՀ նախագահի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանը լսել է համայնքի ներկայացուցիչների կարծիքները եւ կիսել է նրանց մտավախությունները:



«Իմ կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ անհանգստությունը չափազանցված է», - ասել է Թաթոսյանը, եւ ավելացրել է` Արձանագրությունները կարդալուց առաջ մարդիկ պետք է մոռանան իրենց հույզերը:



«Սփյուռքի մեծամասնությունը լռում է: Դա խոսում է այն մասին, որ նրանք սատարում են Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը», - նշել է Թորոսյանը, նշելով, որ Սփյուռքը պետք է բացահայտորեն աջակցի ՀՀ իշխանություններին:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---