ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԵՎ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ

PanARMENIAN.Net - Սանկտ-Պետերբուրգի «Սվերդլով» հաստոցաշինական գործարանը եւ Չարենցավանի հաստոցաշինական գործարանը մտադիր են ստեղծել, հորիզոնական-ներտաշիչ հաստոցներ արտադրող, համատեղ ձեռնարկություն: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, բավականին հիմքեր կան հուսալու, որ համատեղ ձեռնարկության արտադրանքի իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջանա, քանի որ վերջերս նկատվում է նման տիպի սարքավորումների պահանջարկի ավելացման միտում ԱՊՀ եւ այլ երկրների շուկաներում: Արդեն ստեղծվել է կոորդինացիոն խորհուրդ, որը պետք է ճշտի համատեղ ձեռնարկության ստեղծման հետ կապված գործողությունների պլանը, մշակի բիզնես-պլան, գնահատի անհրաժեշտ ներդրումների եւ այլ ֆինանսական միջոցների առաջնահերթ ծավալը` նախագծի շուտափույթ իրականացման նպատակով: Առաջին փուլում նախատեսվում է ապահովել Չարենցավանում հաստոցների նորոգումը եւ նախնական հավաքումը, որոնք «Սվերդլով» գործարանում կլրացվեն էլեկտրոնիկայով եւ կհասցվեն որակի անհրաժեշտ միջազգային ստանդարտների: Նախնական փորձնական շրջանի բարեհաջող ավարտի դեպքում, Սանկտ-Պետերբուրգի հաստոցաշինարարները կաջակցեն համատեղ ձեռնարկությանը վերջնական արտադրանք թողարկելու գործում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---