Հայ երաժիշտների կատարմամբ կհնչեն 8 բուլղարական ժամանակակից կոմպոզիտորների 8 ստեղծագործություն 6 հոկտեմբերի 2009 - 16:34 AMT PanARMENIAN.Net - «1961 թ-ին Հայաստանի եւ Բուլղարիայի կոմպոզիտորների միությունները սկսել են սերտ Համագործակցել, որը ընդհատվեց Խորհրդային Միության փլուզումից հետո: Նախորդ տարի` Բուլղարիայի Կոմպոզիտորների միության հետ միասին մեզ հաջողվել է կազմակերպել Սոֆիայում ժամանակակից հայկական երաժշտության համերգ, որը անցավ մեծ հաջողությամբ», - հոկտեմբերի 6-ին կայացած մամլո ասուլիսում, ասել է Հայկական երաժշտության ասամբլեայի նախագահ, կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանը:Պատասխան համերգը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին` Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը` «Վերադարձի» երրորդ փառատոնի շրջանակներում: «Հայաստան-Բուլղարիա երաժշտական կամուրջներ» համերգին` հայտնի երաժիշտների կատարմամբ կհնչի ժամանակակից բուլղարական երաժշտություն: Համերգին ներկա կլինեն Բուլղարիայի Կոմպոզիտորների միության նախագահ Վեիսլավ Զաիմովը եւ կոմպոզիտոր Յորդան Գոշեվը, որի ստեղծագործությունները ընդգրկվել են համերգի ծրագրում: Հայ երաժիշտների կատարմամբ կհնչեն 8 բուլղարական ժամանակակից կոմպոզիտորների 8 ստեղծագործություն` Ա. Դիամանդիեվ, Ա.Պոտուրլյան, Պ. Ստոյկով, Ի. Դմիտրով, Յ. Գոշեւ, Վ. Զաիմով, Պ. Ստոյանով: Փառատոնի շրջանակներում, որի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին` նախատեսված է 6 համերգ: «Վերադարձի» Դասական երաժշտության փառատոնը անցկացվում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից` Հայաստանի առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի բարձր հովհանու ներքո եւ VivaCell-MTS ընկերության ֆինանսական աջակցությամբ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |