Նշանակվել են Եվրասիական զարգացման բանկի Տաջիկստանը ներկայացնող անդամները 6 հոկտեմբերի 2009 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Տաջիկստանը ֆինանսների նախարար Սաֆարալի Նաջմիդդինովին իր լիազոր ներկայացուցիչն է նշանակել Եվրասիական զարգացման բանկում, իսկ Ներդրումների ու պետական գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աբդուգաֆոր Ռախմոնովին` նրա տեղակալի պաշտոնում: Այս մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած հաղորդագրության մեջ, որը տրամադրել է «Օգտակար կապեր» հաղորդակցային գործակալության հաճախորների հետ աշխատանքի գծով ավագ մենեջերի ասիստենտ Իրինա Լագունովան: Մինչ այժմ ԵԱԶԲ-ի Խորհրդի կազմում էին ՌԴ-ի Ղազախստանի ու Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացնում էին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու նրա տեղակալ Իոսիֆ Իսայանը; Ընթացիկ տարվա հունիսին Տաջիկստանը դարձավ բանկի չորրորդ լիարժեք մասնակիցը: Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որի հիմնադիրներն են Ռուսաստանն ու Ղազախստանը (2006): Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |