Մոսկվայի հայկական կազմակերպությունները կոչ են անում ՀՀ նախագահին չստորագրել արձանագրությունները 6 հոկտեմբերի 2009 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի մի շարք հայկական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ է արվում Հայաստանի նախագահին հրաժարվել հայ - թուրքական արձանագրությունների ստորագրումից:Հայտարարության մեջ նշվում է, որ նախաստորագրված հայ - թուրքական արձանագրությունները պարունակում են թուրքական հայտնի նախապայմանները. Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների «դե յուրե» ճանաչում եւ Թուրքիայում Հայոց ցեղասպանության քննարկման համար հանձնաժողովի ստեղծում: Նրանում նաեւ նշվում է, որ փաստաթղթերը միայն մի մասն են թուրքական կառավարության քաղաքականության, եւ գործընթացն արդեն ցույց է տվել, որ Թուրքիան արձանագրությունների վավերացումը եւ սահմանների բացումը կապում է իր եւս մեկ նախապայմանի հետ. հայակական կողմից Արցախյան հարցում զիջումների: Հայտարարությունը ստորագրած կազմակերպությունները նշում են, որ Թուրքիան դիվանագիտական հարաբերությունների հաստատման նման ճանապարհն ընտրելով, որը պահանջում է արձանագրությունների վավերացում, կստանա Հայաստանի վրա միջազգային-իրավական ճնշում գործադրելու լծակ: Այս կապակցությամբ, Մոսկվայի հայկական կազմակերպությունները կոչ են անում Հայաստանի իշխանություններին չստորագրել արձանագրությունները եւ դուրս գալ արժանի պայմաններ չապահովող առկա բանակցություններից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |