Հոկտեմբերի 7-ին Երեւանում կկայանա ռուս-հայկական «Ես ճայ եմ» ներկայացման առաջնախաղը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա «Ես ճայ եմ» 1 գործողությամբ ներկայացման առաջնախաղը` նվիրված Ա.Պ.Չեխովի 150- ամյակին:



Բեմադրությունը եւ երաժշտական ձեւավորումը` Հակոբ Ղազանչյանի, բեմադրող նկարիչ` Անտոն Քեշիշյան: Ներկայացմանը մասնակցում է Արմեն Ջիգարխանյանի Մոսկվայի դրամատիկական թատրոնի դերասանական կազմը:



Նախագիծը իրականացվել է ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Մոսկվայի կառավարությունների եւ երկու երկրների մշակույթի նախարարությունների աջակցությամբ:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---