«Միացում» շարժման բողոքի երթի մասնակիցները այրել են Հայաստանի նախագահի լուսանկարը 6 հոկտեմբերի 2009 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին «Միացում» շարժումը երթ կազմակերպեց` ի նշան հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ բողոքի: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, երթի մասնակիցները` մոտ հարյուր հոգի, ընթացան Մերգելյանի Ինստիտուտից մինչեւ Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր, որտեղ այրեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը: Երթին մասնակցում էին «Շուշի» գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:Նշենք, որ դա «Միացում» շարժման առաջին բողոքի ցույցը չէ: Ավելի վաղ «Միացումը», բացի մնացածից, բողոքի ցույց է կազմակերպել Հայաստանի նախագահի նստավայրի մոտ: Հաջորդ օրը «Միացում» շարժման անդամները բողոք-նամակ փոխանցեցին Հայաստանում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ դեսպաններին` իրենց նախագահներին փոխանցելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |