Հունաստանի հայերը դեմ են հայ - թուրքական արձանագրություններին 6 հոկտեմբերի 2009 - 20:40 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Դաշնակցության Հունաստանի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-ին Աթենքում կայացավ քաղաքական հավաք, որի ընթացքում Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչները հայտնել են իրենց անհամաձայնությունը` կապված հայ - թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների հետ: Հավաքի ընթացքում ելույթ ունեցավ Արա Մանկոյանը, ով ներկայացրեց արձանագրությունների հակահայկական դրույթները եւ կոչ արեց չստորագրել Արձանագրությունները:«Արձանագրությունները չպետք է պարունակեն կետեր, որոնք ենթադրում են, որ հայկական կողմը հրաժարվում է տարածքային պահանջներից: Այս արձանագրությունները չպետք է Հայոց ցեղասպանության փաստը վերածեն քննարկման առարկայի եւ կապված լինեն Արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ», - ասաց Արա Մանկոյանը հավելելով, որ արձանագրությունները պարունակում են բոլոր վերընշված նախապայմանները: Նրա խոսքերով, ներկա պայմաններում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատումն իրատեսական չէ: «Ինչու՞ է Հայաստանի ղեկավարությունը զբաղեցրել նման դիրքորոշում Թուրքիայի նկատմամբ, մասնավորապես հաշվի առնելով, որ այդ երկրի պաշտոնական անձիք հանդես չեն գալիս խաղաղ կացության նույնիսկ նվազագույն երաշխիքներով: Թուրքիան շտապում է ստորագրել այդ արձանագրությունները, որպեսզի ցույց տա աշխարհին, թե հանդիսանում է մի երկիր, որը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարեւան երկրների հետ եւ նման միջոցով շրջանցի այն երկրների դիմադրությունը, որոնք դեմ են հանդես գալիս Թուրքիայի ԵՄ անդամակցությանը», - հայտարարեց Արա Մանկոյանը: Հավաքից հետո մասնակիցները կազմակերպեցին ստորագրահավաք հայ - թուրքական արձանագրությունների դեմ: Այս մասին գրում է Azad Or-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |