ԱՊՀ եւ Բալթյան երկրների հրատարակիչները Երեւանում կքննարկեն ազգային գրականությունների փոխհարաբերությունների մեխանիզմները

PanARMENIAN.Net - 2009 թ. հոկտեմբերի 7-10-ը Երեւանում կկայանա ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչների եւ հրատարակիչների «Թարգմանության պրակտիկան եւ շուկան. ազգային գրականությունների փոխգործակցության մեխանիզմները» թեմայով երրորդ համաժողովը: Այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ եւ իրականացվում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն հասարակական կազմակերպության կողմից:



Հոկտեմբերի 7-ին Մոսկվայի տանը համաժողովի շրջանակներում կբացվի նաեւ ավանդական դարձած գրքի միջազգային ցուցահանդեսը, որին կմասնակցեն ԱՊՀ եւ Բալթյան երկրների` Բելոռուսի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Վրաստանի ավելի քան 40 հրատարակչություններ եւ պարբերական հրատարակություններ:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---