Երեւանում տեղի ունեցավ «ReAnimania» կինոփառատոնի հանդիսավոր փակման արարողությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին, Երեանում տեղի ունեցավ «ReAnimania» Միջազգային անիմացիոն կինոփառատոնի հանդիսավոր փակման արարողությունը: Փառատոնը փակվեց ամերիկյան անիմատոր Նինա Թեյլիի «Սիթան բլյուզ է երգում» ֆիլմի ցուցադրուցյամբ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, կինոփառատոնի բոլոր հաղթողներին կհանձնվեն «Հավերժության խորհրդանիշները»: Սակայն ֆինանսական պատճառներով, մրցանակները կհանձնվեն 2010թ.:



«ReAnimania» կինոփառատոնի կազմկոմիտեն սահմանել է հայտնի հայ անիմատոր Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակ, որը այս տարի հանձնվել է իտալացի անիմատոր Բրունո Բոցետիտտիին: Բացի այդ, հետմահու պարգեւատրվել է անիմատոր Ռուբիկ Մուրադյանը:



Ընդհանուր առմամբ, փառատոնում մասնակցեցին 31 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից եւ այլն: 250 ֆիլմ ցուցադրվել էր երեք օրվա ընթացքում: Փառատոնի մրցանակային ծրագիրը ընդգրկել էր 5 լիամետրաժ եւ 70 կարճամետրաժ ֆիլմեր:



Ժյուրիի որոշմամբ բոլոր անվանակարգերում, բացի «Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգից, կան գրան-պրիին արժանացած աշխատանքներ:



Փառատոնի կազմակերպմանը աջակցեցին Հայաստանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Բրազրլիայի եւ Գերմանիայի դեսպանատները: Փառատոնի գլխավոր հովանավորն է VivaCell-MTS կազմակերպությունը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---