Հայկական մի շարք ԶԼՄներում տպագրվող Արցախի քարտեզները խախտում են ԼՂՀ Սահմանադրությունը 6 հոկտեմբերի 2009 - 22:52 AMT PanARMENIAN.Net - Այսօր խորհրդարանական երեկոյան նիստին «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը քննադատեց մի շարք ԶԼՄներում Արցախի խեղաթյուրված քարտեզների տպագրումը եւ նշեց, որ Արցախի այսօրվա քարտեզն արտացոլում է միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը եւ Շահումյանը, ինչը հակասում է ԼՂՀ Սահմանադրությանը եւ ԼՂՀ «ադմինիստրատիվ-տարածքային բաժանման» մասին օրենքի 2-րդ կետին:Ալավերդյանը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «Վեստի» ռուսական հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցից պարզ է դառնում, որ այս ամենը ոչ թե հանդիսանում է առանձին ԶԼՄ-ների սխալմունքը, այլ քաղաքականություն, որն ընդունվել եւ իրականացվում է հայաստանյան իշխանությունների կողմից երկար տարիների ընթացքում: Ալավերդյանը կոչ է արել ՀՀ իշխանություններին դադարեցնել Արցախի ժողովրդի տարածքային ամբողջականության իրավունքի ոտնահարումը, խստագույնս պահպանել միջազգային չափանիշները ԼՂՀ նկատմամբ, ԼՂՀ հետ հաստատել միջպետական պայմանագրային հարաբերություններ եւ վերջապես` ճանաչել Արցախի անկախությունը` նպաստելով դրա միջազգային ճանաչմանը: Նա բացատրեց իր պահանջների տրամաբանությունը նրանով, որ նման քայլերը կբացառեն ԼՂՀ անվտանգության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները, այդ թվում նաեւ հայ - թուրքական հարաբերությունների ենթատեքստում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |