Սերժ Սարգսյանը կրկին հավաստիացրել է Սփյուռքին, որ Ղարաբաղի խնդիրն ու Թուրքիայի հետ հարաբերությունները շաղկապված չեն 7 հոկտեմբերի 2009 - 14:08 AMT PanARMENIAN.Net - «Մենք բազմիցս շեշտել ենք, որ Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն արդարության վերականգնման խնդիր է, այլեւ կարեւոր հանգամանք Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից: Այն անհրաժեշտություն է»,- նշել է Սերժ Սարգսյանը Բեյրութում` Մերձավոր Արեւելքի, Եգիպտոսի, Իրանի, Պարսից ծոցի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Անդրադառնալով հնչողմտահոգությանը, թե գործընթացի արդյունքումԹուրքիան կարողէ դերակատարություն ստանձնել Արցախի հիմնախնդրի կարգավորմանհարցում, ՆախագահՍերժ Սարգսյանընշել է, որ «ԼեռնայինՂարաբաղի հակամարտությունը լուծումկստանա միայն այն դեպքում, երբ տեսնենք, որ ունենք այն, ինչի համար մենք` մեր ժողովուրդը, պայքարել է 1988 թ. սկսած»: Նախագահ Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը որեւէ կերպ փոխշաղկապված չեն, ինչի մասին բազմիցս հայտարարվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |