Արփի Վարդանյան. ՀՀ նախագահը կարող է հետաձգել Արձանագրությունների ստորագրումը

PanARMENIAN.Net - Բողոքի ակցիաները, որոնք տեղի ունեցան ՀՀ նախագահի համահայկական ուղեւվորության ժամանակ` ծրագրված էին: Դրանք ունեն շատ կարեւոր նշանակություն, քանի որ հայերը կարողացան արտահայտել իրենց կարծիքը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, հայտնել է Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրեն (ԱՀՀ) Արփի Վարդանյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը համահայկական է եւ շատ հուզական է: Սակայն անհրաժեշտ է հասկանալ նրա ողջ կարեւորությունը», - ասել է նա, ավելացնելով, որ այդ ենթատեքստում նախագահի այցը խոշոր հայ համայնքներ ստանում է հատուկ կարեւորություն: «Թուրքիայի հետ գործընթացը դեռ ավարտված չէ եւ հնարավոր է, որ Արձանագրությունները ընդհանրապես չստորագրվեն կամ չվավերացվեն: Բացառված չէ, որ վերադառնալով իր ուղեւորությունից, նախագահը կորոշի հետաձգել Արձանագրությունների ստորագրումը, կամ կներկայացնի նոր տարբերակներ», - նշել է Արփի Վարդանյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---