Արփի Վարդանյան. Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւին արդեն 132 կոնգրեսական է միացել 7 հոկտեմբերի 2009 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում Ամերիկայի Հայկական համագումարի (ԱՀՀ) տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները չեն կարող խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 252-րդ բանաձեւի ընդունման ուղղությամբ: Աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է եւ արդեն 132 կոնգրեսական է միացել բանաձեւին»,-հայտարարել է Արփի Վարդանյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, աստիճանաբար Հայոց ցեղասպանության փաստը սկսում է քննարկվել թուրքական հանրության շրջանում: «Աշխարհում ոչ ոք, Թուրքիայից բացի չի ժխտում Հայոց ցեղասպանության փաստը: Ես վստահ եմ, որ միտումներն այնպիսին են, որ Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Արփի Վարդանյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |