ՖԻՖԱ-ն որակազրկել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմին

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն որակազրկել է Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմին մեկ խաղով: Աշխարհի գլխավոր ֆուտբոլային գերատեսչության նման որոշումը պայմանավորված է Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ հանդիպմանը թուրք մասնագետի ոչ սպորտային վարքագծով: Այն ժամանակ գլխավոր մրցավարը ստիպված էր հեռացնել նրան:



Ավելի ուշ մրցավարն իր զեկույցում նշեց, որ թուրքերի մարզիչից վիրավորանքներ չի լսել եւ այլ կոպիտ խախտումներ նույնպես չի նկատել, ուստի ՖԻՖԱ-ն որոշեց չդիմել առավել երկարաժամկետ որակազրկման:



Բելգիայի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի հավաքականի ղեկը ստանձնելու է Ֆաթիհ Թերիմի օգնականներից մեկը, իսկ այաստանի հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայում, Թերիմը կկարողանա վերադառնալ իր տեղը:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---