Հայաստանը գերտերությունների աշխարհատնտեսական «պատանդն» է դարձել 7 հոկտեմբերի 2009 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը Հայաստանի եւ Թուրքիայի փոխարեն արդեն որոշված է գերտերությունների կողմից: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, գերտերությունները գլոբալ հաղորդակցման նոր համակարգ են ստեղծում: «Երկու նոր գլոբալ տրանսպորտային մայրուղիներ Հայաստանով են անցնելու, մեկը` հորիզոնական, որը կկապի սեւծովյան ավազանի երկրները Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի հետ, մյուսը` ուղղահայաց, որով Ռուսաստանը Հայաստանի տարածքով ելք կունենա դեպի Իրան եւ Հնդկաստան»,- ասել է Ահարոն Ադիբեկյանը` ավելացնելով, որ ոչ Հայաստանը, ոչ էլ նրա հարեւան երկրները չեն կարողանա դիմակայել այդ գործընթացին:Ադիբեկյանի խոսքով, բացի վերը նշված ավտոճանապարհներից Ռուսաստանը նաեւ ծրագրում է ստեղծել «Հյուսիս-Հարավ» երկաթուղային միջանցքները` «Ադլեր-Սուխումի-Թբիլիսի-Գյումրի-Կարս», «Ադլեր-Սուխումի-Թբիլիսի-Երեւան-Մեղրի-Իրանական Ջուղա», «Դերբենտ-Բաքու-Աստարա-Էնզելի», «Դերբենտ-Բաքու-Իջեւան-Երեւան-Գյումրի-Կարս», «Ռուսաստան-Ղազախստան-Հնդկաստան» եւ «Ռուսաստան-Մոնղոլիա-Չինաստան»: Ահարոն Ադիբեկյանը նաեւ նշել է, որ Հայաստանի բնակիչների 40% անտարբեր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի նկատմամբ, քանի որ երկրների միջեւ սահմանի բացումը ոչ մի կերպ չի ազդելու նրանց կյանքի եւ գործունեության վրա: Նա նաեւ նկատել է, որ մնացած 60% բաժանվում է 2 խմբի` առաջին խմբին սահմանի բացումը սեփական բիզնեսը զարգացնելու նոր հնարավորություն կընձեռի, իսկ երկրորդին կվնասի, քանի որ Հայաստանի բիզնեսը դեպի նոր շուկաներ է կողմնորոշվելու: «Այսօր աշխարհատնտեսությունը գերակայում է աշխարհաքաղաքականության նկատմամբ»,- նշել է սոցիոլոգը: Ադիբեկյանը նաեւ հայտնել է, որ հայ ժողովուրդը սեփական մտածելակերպի զոհն է, քանի որ այն չափազանց սահմանփակ է: «Հայաստանը պետք է անի ամեն հնարավոր բան, որպեսզի շահույթով դուրս գա այդ իրադրությունից, այլ ոչ թե պարտված»,- ընդգծել է հայ սոցիոլոգը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |