ՀՖՖ հերքել է Թուրքիայի հետ հանդիպմանը հայկական դրոշներ բերելու վրա դրված արգելքի մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ սկսեցին շրջանառել տեղեկատվություն այն մասին, որ ԱԱ-2010 նախընտրական հանդիպմանը թուրքական իշխանություններն արգելել են հայկական դրոշներ բերել:



Այդ առիթով PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայից հաղորդեցին, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, եւ որ ՖԻՖԱ-ն նման բան թույլ չի տա, քանի որ կանոնադրության համաձայն մարզադաշտ արգելվում է բերել միայն ռասիստական բովանդակությամբ ցուցանակներ, իսկ դրոշների վրա ոչ մի արգելք չի կարող դրվել:



Հիշեցնենք, որ Թուրքիա-Հայաստան նախընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին Բուրսայում` «Աթաթուրքի» անվան մարզադաշտում եւ կմեկնարկի երեւանյան ժամանակով 23:00-ին:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---