ՀՀ կառավարությունն աշխատում է հայ-թուրքական սահմանի բացման ռիսկերի չեզոքացման ուղղությամբ 7 հոկտեմբերի 2009 - 20:59 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ-ում կառավարական ժամի շրջանակներում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի այն հարցին, թե վերլուծում է արդյոք ՀՀ կառավարությունը հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր տնտեսական հետեւանքները, նշել է, որ նման աշխատանքներ կատարվել են եւ այժմ էլ ընթացքի մեջ են: «ՀՀ յուրաքանչյուր նախարարություն հրահանգ է ստացել նախագահ Սարգսյանից նման ուսումնասիրություններ անցկացնելու վերաբերյալ, եւ հասկանալի է, որ այդ նյութերի մեծ մասը գաղտնի է պահվում, քանի որ խոսքը գնում է Հայաստանի ազգային անվտանգությանն առնչվող հարցերի մասին»,-ասել է վարչապետը: Սարգսյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունն օգտագործում է նաեւ քաղաքական կուսակցությունների ներկայացրած վերլուծական նյութերը: Մասնավորապես, վարչապետը հղում է արել ՀՅԴ-ի նախապատրաստած նյութին, որտեղ, ըստ նրա, շատ կարեւոր գաղափարներ կան: Վարչապետը նշել է նաեւ, որ նման աշխատանքները տեւական բնույթ են կրում եւ դեռեւս շատ անելիք կա այդ ուղղությամբ, օրինակ, հարկավոր է մշակել օրինագծեր եւ հաստատել դրանք խորհրդարանում, որպեսզի սահմանի բացումից հետո առավելագույնս նվազեցվեն հնարավոր ռիսկերը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |