Բելգիայի Հրեաների ասոցիացիայի անդամը առաջարկել է պատժել Հայոց ցեղասպանությունը մերժելու համար 7 հոկտեմբերի 2009 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի Հրեաների ասոցիացիայի ներկայացուցիչ (CCLJ) Նիկոլաս Զոմերշտայնը, հանդես գալով «Ժխտողականությունը եւ ժողովրդավարությունը Եվրոպայում» Եվրախորհրդարանի խորհրդաժողովի ընթացքում առաջարկել է դիտարկել հայերի զանգվածային կոտորածը նույնկերպ, ինչպեսՀոլոքոստը եւ դրա ժխտման համար պատիժ սահմանել: «Դա ճիշտ կլինի», - հայտարարել է նա, ավելացնելով, որ բոլորովին անիմաստ է մրցել, թե որ ժողովրդի ցեղասպանությունը ավելի սարսափելի էր:«Ժխտումը` ցեղասպանության վերջին գործողությունն է: Նույնիսկ եթե հերքում են ոչ դրա իրագործողները: Ժխտողների նպատակն է ներկայացնել զոհերին, որպես խաբեբաների, կամ հանցագործների», - հայտարարել է Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Իվ Թերնոն, որը մասնագիտանում է ցեղասպանությունների պատմության ոլորտում: Խորհրդաժողովի մասնակիցները նշեցին նաեւ, որ ցեղասպանությունների խնդիրը` դա ոչ միայն դրանց իրագործողներն են, այլ նաեւ համաշխարհային հանրության լռությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |