ՀՀ մշակույթի նախարարությունը հաշվառում է հայկական մշակութային արժեքներն արտասահմանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին, ՀՀ ԱԺ կառավարական ժամի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պատասխանելով ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին այն մասին, արդյո՞ք իրականացվում են ՀՀ մշակույթի նախարարության կողմից բոլոր անհրաժեշտ աշխատանքները հայկական մշակութային արժեքները պահպանելու համար, մասնավորապես, այն արժեքները, որոնք գտնվում են Թուրքիայում, Վրաստանում եւ Ադրբեջանում, նշել է, որ բոլոր պարտավորությունները, որոնք նախատեսված են մշակութային համաձայնություններում եւ կոնվենցիաներում, իրականացվում են առավելագույնս:



Խոսելով մշակութային արժեքների անձնագրերի կազմման եւ հաշվառման մասին, Հասմիկ Պողոսյանը նշել է, որ արդեն երկրորդ տարին է, որ մշակույթի նախարարությունը գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, իրականացնում է մշակութային արժեքների անձնագրերի կազմում եւ հաշվառում, որոնք գտնվում են այլ երկրներում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---