Հայաստանուն Համաշխարհային տեսողության օրվա կապակցությամբ «Հայկական ակնաբուժության նախագիծ» շրջանակներում կստուգվի կալանավոր կանանց եւ անչափահասների տեսողությունը

PanARMENIAN.Net - 9 տարիների ընթացքում` հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը նշվում է որպես Համաշխարհային տեսողության օր: Այս կապակցությամբ, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի մասնագետների խումբը կայցելի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:



Այցի նպատակն է, որը կազմակերպվել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի, ՀՀ առողջապահության եւ արդարադատության նախարարությունների, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության կողմից` ստուգել կալանավոր կանանց եւ անչափահասների տեսողությունը եւ ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն:



Համաշխարհային տեսողության օրը կոչված է հրավիրել հասարակության ուշադրությունը կուրության եւ բոլորի համար որակյալ ակնաբուժական օգնության խնդիրներին:



Համաշխարհային առողջապահական կազմակերպության տվյալներով ամեն վայրկյան կուրանում է մեկ երեխա, եւ ամեն հինգ` մեկ մեծահասակ: Կարճատեսությունը` դարի հիվանդությունն է:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---