Երեւանը որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու նպատակով Հայաստանը մտադիր է հայտ ներկայացնել ՅՈւՆԵՍԿՕ 8 հոկտեմբերի 2009 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Գործական այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ՅՈւՆԵՍԿՈՅ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ հանդիպում ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ: Հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Շնորհավորելով տիկին Բոկովային հեղինակավոր միջազգային կազմակերպության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` Հայաստանի արտգործնախարարը հույս հայտնեց, որ նա կարեւոր ներդրում կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի նպատակների իրականացման գործում: Հայաստանի արտգործնախարարըգոհունակություն հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի եւ միջոցառումների կապակցությամբ, եւ պատրաստակամություն հայտնեց շարունակել արդյունավետ համագործակցությունը կազմակերպության հետ: Էդվարդ ՆալբանդյանըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին տեղեկացրեց երեք տարի անց նշվելիք Հայկական տպագրության/գրահրատարակչության 500-ամյա հոբելյանի մասին եւ խնդրեց աջակցել այդ հոբելյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցի մեջ ընդգրկելուն, ինչպես նաեւ հայտնեց 2012թ. Երեւանը որպես համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու նպատակով հայտ ներկայացնելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի արտաքինքաղաքականգերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց ս.թ. նոյեմբերին Երեւանում «Մշակութային քաղաքականություն եւ քաղաքականություն մշակույթի համար» խորագրով միջազգային համաժողովի կազմակերպմանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցության համար: Իրինա Բոկովան, երախտագիտություն հայտնելով շնորհավորանքների համար, նշեց, որ Փարիզում Հայաստանի եւ Բուլղարիայի նախկին դեսպանների միջեւ հաստատված համագործակցությունը արդյունավետ շարունակություն կունենա:Հայաստանի արտգործնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին հրավիրեց այցելե Հայաստան: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |